Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում կուտակայինի հարցով կառավարության ներկայացրած օրինագիծն է քննարկվում:
Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին. «Կա գործատու և կա աշխատող, հիմա ի՞նչ է անելու գործատուն, կարո՞ղ եք իրավիճակը կոնկրետացնել: Բերել եք մի օրենք, որ դուք մի բան եք ասում, նախարարը` մի բան, հարկային տեսչությունը կհասկանա մեկ այլ կերպ, բայց հստակություն է պետք»:
Հակոբ Հակոբյանի խոսքով` քանի դեռ չկա օրենքի վերջնական որոշումը, օրենքը կամավորության սկզբունք չի ճանաչում, ու պարտավորությունը դրված է գործատուի վրա, իսկ գործատուն չի տուգանվելու` մինչև վերջնական որոշում ընդունելը: «Կա ութերորդ հոդվածը, որը հակասահմանադրական չէ և այսօր էլ գործում է»,- ասաց նա:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծիք հայտնեց, որ քաղաքական մեծամասնությունն ու կառավարությունը փորձում են կուտակայինի հարցով ամբողջ մեղքը գցել ՍԴ-ի վրա, բայց մեղքը կառավարությանն է ու խորհրդարանական մեծամասնությանը, որովհետև ընդդիմությունը բազմիցս էր բարձրաձայնել, որ օրենքը հակասահմանադրական է, այնինչ` նրանք արեցին ամեն ինչ, որ օրենքը ընդունվի:
«Չեմ էլ ուզում արդարացնել ՍԴ-ին, քանի որ մենք մեկնաբանելու իրավունք չունենք, այլ` գնահատական տալու: ՍԴ-ն որոշում է կայացրել, որը ավելի շատ անորոշություն է ստեղծել, քան կար մինչ այդ որոշումը»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
ՀԱԿ մեկ այլ պատգամավոր` Հրանտ Բագրատյանը, նշեց. «Հենց նոր խորհրդարանի աշխատողն ինձ ասաց, որ իրենից այս ամիս էլ պահեցին, հիմա ո՞ւմ դիմեմ, հաշվապահի՞ն: Ես սկսում եմ մտածել, որ մեզ ցրում եք, սա խայտառակություն է, ոնց որ բեսպրեդել լինի, ի՞նչ իրավունք ունեք` ձեզ այսպես պահեք, թեկուզ մեծամասնություն եք»: