կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-20 20:22
Հասարակություն

Ահազանգ. ոչնչացվում է Վանաձորի կանաչ գոտին, շինարարները չեն մեկնաբանում

Ահազանգ. ոչնչացվում է Վանաձորի կանաչ գոտին, շինարարները չեն մեկնաբանում

Վանաձորի բնակիչ, «Լոռի TV» հեռուստաընկերության լրագրող Նարինե Ավետիսյանը ահազանգում է, որ շինարարական աշխատանքներ են իրականացվում Վանաձորի երկու մանկական կենտրոների միջև գտնվող կանաչ գոտում: Նա մասնավորապես գրել է.

«Բոլորդ լավ գիտեք մեր այս հիանալի, գողտրիկ, կանաչ, աչք շոյող անկյունը՝ 2 մանակական հիմնարկների՝ տիկնիկային թատրոնի և գեղագիտական կենտրոնի միջակայքում:
 
Այսօր վերջին անգամ գնանք դիտելու եզակի կանաչ գոտին, որտեղ տեղադրված են նաև Բոգդան Հովհաննիսյանի, Համլետ Մատինյանի, Ադոյի, Սևոյի և այլոց քանդակները:
 
Հիանալի ծառեր, որ գեղագիտական կենտրոնի սաներն են տասնամյակներ շարունակ տնկել, Վիլոյի ուռենին է...
 
Այսօր տեղեկացա և անձամբ եղա /վերջին անգամ երևի/ այդ գեղեցիկ վայրում, այնտեղ սյուներ են տեղադրում, որպեսզի կառուցապատման աշխատանքներ իրականացնեն: Տեղում աշխատող բանվորները ոչինչ չեն ասում, նույնիսկ կառուցապատողի անունն են թաքցնում...
 
Վերացրե՛ք, ոչնչացրե՛ք տասնամյակներ շարունակ ապականված մեր քաղաքը, հավանաբար այն դժգույն է:
 
Սա ընդունեք որպես ահազանգ, ՏԻ մարմիններ:
 
Շարունակելի»: