|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Աջափնյակում կանաչ գոտին թողած՝ անցել են քանդելուն։ Այս մասին գրում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը։
«Քաղաքային իշխանությունը հերթական անգամ ապացուցում է, որ ի վիճակի չէ գրագետ կառավարել։
Աջափնյակում՝ Արզումանյան 4 հասցեում, քանդման աշխատանքներ են կատարում՝ կանաչ գոտի դարձնելու պատճառաբանությամբ, բայց պտղատու և դեկորատիվ ծառերը հատել են, իսկ անմիջապես հարևանությամբ գտնվող կանաչ գոտին անմխիթար վիճակում է, նստարանները խոտի մեջ ծածկված են, աղբամաններ չկան տեղադրված, խոտը նույնիսկ ասֆալտն է ծածկել։
Սրանք միայն քանդելուց են լավ»։