|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Քիչ առաջ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարները բացեցին ավտոճանապարհը` պայմանով, որ վաղը հարցին հստակ լուծում է տրվելու: Նրանք վաղը կհանդիպեն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի և տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանի հետ:
Հիշեցնենք, որ առավոտից Հյուսիս-հարավ մայրուղու շինարարները փակել էին ավտոոճանապարհը: Նրանք բողոքի ակցիա էին իրականացնում`պահանջելով վճարել իրենց աշխատավարձը: