Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Արցախում հոգևոր ու մշակութային ժառանգության ոչնչացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների լուռ համաձայնությամբ։ Արդեն չորս եկեղեցի, գյուղեր չկան արդեն։ Դա այս իշխանությունների կատարածի հետևանքն է։ Եվ նրանց չներկայանալն այստեղ դա նշանակում է, որ նրանք էլ են մասնակից այս ամենի մեջ։ Ժամանակը գալու է, նրանք բոլորը պետք է պատասխան տան այս ամենի համար»,- Ազգային ժողովում «Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Աշոտ Դանիելյանը։
Նա հավելեց․
«Երբ մենք Արցախում էինք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, հասկանում էինք, որ այն տարածքները, որոնք օկուպացվել էին, մեր գերատեսչությունները կարողանում էին բարձրաձայնել այս հարցերը Եվրոպայում, աշխարհի տարբեր ամբիոններում, որպեսզի ինչ-որ ձևով կանգ առնի։ Պետք է այս ուղղությամբ մեծ աշխատանք կատարենք մենք՝ Հայ առաքելական եկեղեցին, ՀՀ-ում ընդդիմադիր գործընկերները, հասարակական-քաղաքական գործիչներ, որպեսզի կարողանանք պահպանել այն, ինչը ոչնչացվել է եւ ոչնչացման վտանգի տակ է։ Ադրբեջանի քաղաքականությունն է՝ նրանք ոչնչացնում են, սպասում են որոշ ժամանակ անցնի, հետո նորից շարունակում են հերթով ոչնչացնել Արցախի Հանրապետությունում բոլոր հոգևոր, մշակութային ժառանգությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում