Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 7-ին նախագահի աշխատակազմը հաղորդագրություն էր տարածել, որում մասնարապես ասվում էր. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում`անձնական միջոցների հաշվին:
Մայիսի 10-ին կմեկնարկի նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա, որի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ»:
Հիմա արդեն մայիսի 18-ն է, բայց մենք դեռևս չեն տեսել որևէ հաղորդագրություն, որում խոսք կլիներ Արմեն Սարգսյանի և գոնե Մոսկվա քաղաքի ավագանու անդմաներից մեկի հանդիպման մասին։ Սարգսյանը կարողացավ միայն հանդիպել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան, հանդիպել ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ և այցելել «Յանդեքս» ընկերության գրասենյակ։ Եվ այս ամենը այն ընթացքում, երբ Ադրբեջանը խախտել էր Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Politik.am-ի մոսկովյան աղբյուրները տեղեկացնում են, որ Արմեն Սարգսյանը ամեն բան արել է, որպեսզի որևէ պաշտոնյայի աշխատասենյակում հայտնվի, բայց ամեն տեղից մերժում է ստացել։ Նախագահ Արմեն Սարգսյանին, ըստ մեր աղբյուրների, հասկացրել են, որ տեղյակ են իր և Արման Բաբաջանյանի հակառուսական «սիրավեպի» մասին ու չեն պատրաստվում Ռուսաստանի դեմ աշխատող մարդուն որևէ պաշտոնական ընդունելության արժանացնել։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ Արմեն Սարգսյանը համագործակցում է հակառուս գործիչ Արման Բաբաջանյանի հետ և նաև պլանավորում գործողություններ, որոնք միտված են աջակցելու Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու քարոզչական գործընթացին, որը ղեկավարվում է Արևմուտքից։ Արմեն Սարգսյանը, նաև, պատրաստակամություն էր հայտնել աջակցել Արման Բաբաջանյանին, որպեսզի իր ղեկավարած ուժը խորհրդարանում ներակյացված լինի։