|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Ռուսական մամուլում երկար ժամանակ է` լուրեր են շրջանառվում 79-ամյա Արմեն Ջիգարխանյանի և նրա թատրոնի երաժշտական բաժնի 33-ամյա ղեկավար Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի սիրավեպի մասին: Комсомольская правда-ն որոշել է այդ թեմայով զրուցել անձամբ Վիտալինայի հետ:
Նա նշել է, որ 13 տարեկանից ճանաչում է Ջիգարխանյանին: 2008-ին թատրոնում աշխատելու հրավեր է ստացել: Վիտալինայի խոսքերով՝ նման լուրերն տարածում են մարդիկ, ովքեր իրեն ընդհանրապես չեն ճանաչում, եւ անանուն նամակներ են գրում:
«Սակայն Արմեն Բորիսովիչն ինձ սովորեցրել է, որ նման բաներին պետք չէ արձագանքել»,- նշել է նա: