կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-21 17:05
Առանց Կատեգորիա

Կաբաևան՝ Պուտինի քաղաքականության և նրա հետ սիրավեպի վերաբերյալ խոսակցությունների մասին

Կաբաևան՝ Պուտինի քաղաքականության և նրա հետ սիրավեպի վերաբերյալ խոսակցությունների մասին
ՌԴ Պետդումայի պատգամավոր,  հայտնի մարզուհի Ալինա Կաբաևան հարցազրույց է տվել Собеседник-ին, որում անդրադարձել  է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությանը և նրա հետ սիրավեպի մասին խոսակցություններին:
Հարցին՝ որպես պատգամավոր` աջակցո՞ւմ է Պուտինի վարած քաղաքականությանը, նա պատասխանել է` այո, և հենց այդ պատճառով ընտրել է նրան, նրա ուղեգիծը, նաեւ հավելել է, որ, չնայած տարակարծություններին, ռուսաստանցիների մեծ մասն այսօր աջակցում է Պուտինին:
 Խոսելով, 2008-ից սկսած, իրենց սիրավեպի մասին շրջանառվող խոսակցությունների մասին` Կաբաևան ասել է. «Նման խոսակցությունները պետք են  ԶԼՄ-ներին՝ իրենց վարկանիշը բարձրացնելու համար: Ինձ համար, իհարկե, դա հաճելի չէ: Երբեմն կարելի է ծիծաղել այն բոլոր նկարների, նյութերի վրա, որոնք հայտնվում են համացանցում, ուրիշ ոչինչ»:
Հարցին՝ ունի՞ կյանքի ընկեր, Կաբաևան պատասխանել է. «Փառք Աստծո, իմ կյանքում սեր կա, դա մեծ երջանկություն է»: