կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-08 18:37
Իրավական

Անդրանիկ Մանուկյանն Արման Բաբաջանյանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով 7 դրամ փոխհատուցում

Անդրանիկ Մանուկյանն Արման Բաբաջանյանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով 7 դրամ փոխհատուցում

Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ դատական հայց է ներկայացրել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Մանուկյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:

«Հունվարի 16-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ ամբիոնից 7 արտահայտություն է արել, որոնք  մենք գտնում ենք, որ անթույլատրելի են. 2-ը՝ վիրավորական են, 5-ը՝ զրպարտություն: Պահանջում ենք, որպեսզի Արման Բաբաջանյանը ներողություն խնդրի և ամեն արված արտահայտության համար 1 դրամ փոխհատուցի»,- ասաց Սիրունյանը:

Արման Բաբաջանյանից պահանջում են հերքել Անդրանիկ Մանուկյանի հասցեին հնչեցրած «կասկածելի կենսագրությամբ» և «արատավոր նշանակում» արտահայտությունները և դրանց համար Արման Բաբաջանյանից բռնագանձել մեկական դրամ՝ ընդհանուր 2 դրամ: Արման Բաբաջանյանի կողմից Անդրանիկ Մանուկյանի հնչեցրած «քրեական անցյալով անձ, ով տարիներ ի վեր զբաղված է եղել ՀՀ դեսպանատան անվամբ դիվանագիտական համարներ վաճառելով» արտահայտության համար էլ պահանջում են բռնագանձել 5 դրամ:

Հունվարի 16-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունն արտերկրում դեսպաններ է նշանակել կասկածելի կենսագրություն, քրեական անցյալ ունեցող անձանց: