Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լուսինե Քարամյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մի քանի օր առաջ հարցազրույցի ժամանակ Արման Բաբաջանյանը ինքն իրեն փորձում էր համոզել, որ ՀՅԴ-ի՝ իր դեմ հայց ներկայացնելը փոքր, չնչին հարց է իր համար, ու որ դրան «ձեռքի հետ» կպատասխանի։ Իհարկե կարելի էր հավատալ այդ պնդմանը, եթե Արման Բաբաջանյանի յուրաքանչյուր երկրորդ գրառումը նվիրված չլիներ ՀՅԴ-ին ու իր դեմ հայց ներկայացնելուն։
Իսկ կարելի էր հավատալ այն պարզ պատճառով, որ Արման Բաբաջանյանի համար պետք է որ արդեն սովորական դարձած լինեին նմանատիպ դատական գործերը։
Այսօր զուտ հետաքրքրությունից դրդվելով փորձեցի ուսումնասիրել Արման Բաբաջանյանի դատական «արկածները» (ինչը, ի դեպ, կարող է անել ձեզանից յուրաքանչյուրը՝ Datalex դատական տեղեկատվական համակարգի միջոցով), ու ասեմ, որ պատկերը բավականին հետաքրքիր էր):
Պարզվում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում այս պահին գտնվում են 4 գործեր՝ Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելու պահանջով, որոնցով որպես պատասխանող հանդես է գալիս Արման Բաբաջանյանը։
Բայց առավել ուշագրավ էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից ընդդեմ Արման Բաբաջանյանի ներկայացված հայցը՝ 3,196,000 ՀՀ դրամի չափով գումարի բռնագանձման պահանջի մասին։ Գործի փաստական հանգամանքների համաձայն՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության` անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնի և «Ժամանակ» թերթի հիմադիր և գլխավոր խմբագիր Արման Շամիրի Բաբաջանյանի միջև 01.11.2012թ. կքնվել է պայմանագիր` «Անձի անվտանգության և նրա ունեցվածքի պահպանության իրականացման» վերաբերյալ։ Պայմանագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով։ Պայմանագրի համաձայն` հայցվորը պարտավորվել է մատուցել օբյեկտի պահպանության ծառայության ոստիկանական կայուն պահակետի միջոցով, իսկ պատասխանողը պարտավորվել է վճարել պայմանագրով սահմանված գումարը, որը ամսական կազմել է 300.000 ՀՀ դրամ:
Հայցվորն իր պարտավորությունը կատարել է բարեխիղճ, սակայն պատասխանողը չի վճարել մատուցված ծառայության դիմաց, ինչի արդյունքում պայմանագիրը միակողմանի լուծվել է։ Արման Բաբաջանյանի պարտավորության գումարը կազմել է 3,196,000 ՀՀ դրամ։
Վերոնշյալ դատական գործով հայցադիմումը մերժվել է, սակայն կարևոր է նշել, որ այն մերժվել է հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, ինչը վկայակոչել էր պատասխանող կողմը։
Հետևությունները թողնում եմ Ձեզ։»