կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-24 15:37
Մշակույթ

Ես երջանիկ կերպով միամիտ եմ. Բրեդ Փիթի արձագանքը՝ Ջենիֆեր Էնիսթոնի հետ սիրավեպի մասին լուրերին

Ողջ շաբաթվա ընթացքում համացանցում քննարկում են հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի և նրա նախկին կնոջ՝ Ջենիֆեր Էնիսթոնի հաշտությունը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Entertainment Tonight-ը՝ նշելով, որ Փիթն արձագանքել է շրջանառվող լուրերին:

«Ես չգիտեմ։ Ես երջանիկ կերպով միամիտ եմ ու կմնամ անգիտության մեջ»,- ասել է աշխարհահռչակ դերասանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ է նա մտածում լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի արձագանքի մասին իր ու «Ընկերներ»-ի աստղի հնարավոր վերամիավորմանը։

Շրջանառվող լուրերն այն մասին, որ զույգը կարող է վերսկսել հարաբերությունները, հայտնվեցին ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակաբաշխությունից (Screen Actors Guild Awards) հետո։ Այդ ժամանակ արված 2 աստղի համատեղ լուսանկարները հայտնվել էին հանրության ուշադրության կենտրոնում:

Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, Բրեդ Փիթն ամուսնալուծությունից 15 տարի անց կրկին ամուսնության առաջարկություն էր արել նախկին կնոջը: