կարևոր
1390 դիտում, 5 ժամ առաջ - 2026-10-27 21:53
Աշխարհ

Պետք չէ հույս կապել ԱՄՆ-ի հետ, առանց նրա էլ կարող ենք լուծել խնդիրները․ Փեզեշքիանի կոչը Մոսկվայից

Պետք չէ հույս կապել ԱՄՆ-ի հետ, առանց նրա էլ կարող ենք լուծել խնդիրները․ Փեզեշքիանի կոչը Մոսկվայից

Ինչպես արդեն հայտնել էինք, Մոսկվայում այսօր հանդիպել ու բանակցել են Ռուսաստանի և Իրանի նախագահները։

«Ռուսաստանը հույս ունի, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կբարելավվի»,- դիմելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռիա Նովոստի»-ին փոխանցում է, որ անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, ՌԴ ղեկավարն ասել է, որ իրենք չեն կարող անմասն մնալ։

«Մենք հարևաններ ենք, ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր  և փորձում ենք իրագործել դրանք։ Հուսով ենք, որ իրավիճակը դրական հունով կզարգանա»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ Իրանի գործընկերոջը։

Մասուդ Փեզեշքիանն իր հերթին անդրադարձել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում հակամարտության կարգավորմանը՝ նշելով, որ ԱՄՆ դերակատարման վրա «հույս պետք չէ դնել»։

«Մենք առանց ԱՄՆ-ի էլ կարող ենք լուծել բոլոր խնդիրները, որոնք առկա են մեր տարածաշրջանում։ Պետք չէ հույս կապել տարածաշրջանում ամերիկյան օգնության հետ, և սա վերաբերում է հատկապես տարածաշրջանային երկրներին»,- նշել է Փեզեշքիանն՝ ընդգծելով, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ագրեսիայից հետո պարզ դարձավ, որ անհրաժեշտ է աշխատել բազմաբևեռ աշխարհի ձևավորման վրա, այդ թվում՝ փոխազդելով Ռուսաստանի և այլ երկրների հետ, որոնք ցանկանում են մնալ անկախ և ազատ։