|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը գալիս է, պետք է մեր նամակը փոխանցենք նրան, որ Հադրութը վերադարձնեն Արցախին․ ոչ թե ԼՂԻՄ-ին, այլ Արցախի Հանրապետությանը՝ ըստ Yerkir.am-ի ասացին ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող՝ բռնի տեղահանված հադրութցիները, որոնք եկել են Սերգեյ Լավրովին հանդիպելու համար։
Նրանք ասացին՝ ԼՂԻՄ-ը իրենց անվտանգության երաշխիքը չէ, իրենց անվտանգության երաշխիքը Արցախի Հանրապետությունն է։
Հադրութցիներից մեկը պատմեց, որ Սարուշեն գյուղում մեկ ամիս առաջ կրակել են մեր գյուղացիներից մեկի վրա, գանգատվել են ռուսին, ռուսները գնացել են ադրբեջանցիների մոտ, ասում են՝ գիտեք, այնտեղ ոչ մեկը ռուսերեն չէր հասկանում, մենք չենք կարողացել իրենց հասկացնել, որ չկրակեն։
«Խաղաղապահը, որ եկել է, պիտի իմանա հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, որ խոսի, դրա փոխարեն ասում է՝ ղարաբաղում ռուսերենը սարքեք պետական լեզու, որ խաղաղապահը խոսի․ եթե խաղաղապահը հայերեն չգիտի, եկել է էնտեղ ի՞նչ անի, որ թուրքերեն չգիտի՝ եկել է էնտեղ ի՞նչ անի։ Դե էդ դեպքում, Ադրբեջանում էլ ռուսերենը սարքեք պետական լեզու, որ խաղաղապահը հասկանա»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա համար նաև անհասկանալի է՝ խաղաղապահի ինչի՞ն է Նժդեհի արձանը, որ եկել է, ասում է՝ հանեք։
«Այսքանից հետո ուզում եք ցույց տալ, որ ռուսը մեր բարեկամն է, մեզանով շահագրգռված է․ ո՛չ։ Եվ չի էլ լինի մեր բարեկամը, ոորվհետև մենք չենք մեր բարեկամը։ 30 տարի է անընդհատ վիճում ենք՝ Ռոբերտն է լա՞վ, Սերժն է լա՞վ, թե՞ Նիկոլն է լավ, բայց չգտնվեց մեկը, որ ճանաչի Ղարաբաղի անկախությունը։ Ուրեմն ո՛չ Ռոբերտն էր լավ, ո՛չ Սերժն էր լավ, ո՛չ էլ, առավել ևս, Նիկոլն է լավ»,-ասաց նա։
Հադրութցիներն ասացին, որ իրենք ոչ մի երկրի քաղաքացի չեն, իրենց անձնագրերում նույնիսկ կոդ կա, որ ցանկացած երկիր իմանա, որ իրենք Ղարաբաղից են։
«Մեր անձնագրային տվյալները անձնագրային բաժիններում մնացել է թուրքերի ձեռքին, որ թուրքերը կարող են մեր պասպորտների տվյալները տան Ռուսաստանին և ասեն՝ այս մարդը մեր քաղաքացին է, և երբ ես գնամ Ռուսաստան, ինձ բռնեն, արտահանձնեն Ադրբեջանին։ Դուք հասկանում ե՞ք ինչ է կատարվում, մենք այդ ստատուսով ինչքա՞ն ենք ապրելու, ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն ճանաչում Ղարաբաղը․ վախենում են Ռուսաստանից, վախենում են Լավրովից․․․ մենք էլ եկել ենք այստեղ՝ Լավրովին հասկացնելու, որ մենք չենք վախենում, մեր հարցը լուծեք»,-ասաց մեկ այլ հադրութցի։
Հադրութցիները որոշ ժամանակ առաջ բողոքի ակցիա էին իրականացնում ԱՄՆ դեսպանատան առջև, բայց նրանց ներս չթողեցին՝ կորոնավիրուսի վտանգը պատրվակելով։ Այժմ երեկ նրանցից մեկին զանգել են ԱՄՆ դեսպանատնից և առաջարկել «Զում»-ով հանդիպել արտաքին քաղաքական հարցերով պատասխանատուի հետ․ վաղը պիտի հանդիպեն։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից և նրա վարած քաղաքականությունից ևս հադրութցիները խիստ դժգոհ են։
«Անձամբ մենք չենք ընտրել այդ իշխանությանը, որ ներկայումս այնտեղ կա, իրենց աթոռները պահելու համար նորից են խաբում ժողովրդին։ Տպավորություն է, որ բոլորն իրենց աթոռի համար, երկու ձեռքով, երկուսն էլ մի տեղից փոխ են առնում, որ պահեն, բայց չեն հասկանում, որ էլի երիտասարդներ են կոտորվելու։ Պարտված իշխանությունը, բոլոր դեպքերում, պետք է հեռանա, հոժար կամքով հեռանա՝ տենանք ի՞նչ է դառնում»,-ասաց մեկ այլ հադրութցի։
Մանրամասն՝ տեսանյութով․