|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
13 հազար հադրութցի Արցախի վերջին պատերազմում մնացել է անտուն։ Մեծ մասը՝ մոտ 80 տոկոս, բնակվում է Հայաստանում, մի մասն էլ վերադարձել է Ստեփանակերտ։ Ապրում են սարսափելի պայմաններում՝ նկուղներում, կիսավեր շինություններում, մի մասն էլ տեղավորվել է բարեկամների տանը կամ հյուրանոցներում։ Կառավարությունը չնչին օգնություն է տալիս եւ խոստումներ՝ Արցախի տարածքում հադրութցիների համար բնակավայրեր ու բնակարաններ են հիմնելու։
«Հանուն Հադրութի» կազմակերպության քարտուղարն ասում է՝ Արցախի իշխանությունը ոչ մի կոնկրետ պատասխան չի տալիս՝ ի վերջո, ի՞նչ է լինելու այս մարդկանց ճակատագիրը։ «Իշխանությունն առայժմ այդ հարցերի պատասխանը չունի։ Առայժմ ոչ մի տեղահանվածի բնակարանի հարց չի լուծվել»,- նշում է Արթուր Սարգսյանը։ Հադրութցու խոսքով՝ կառավարությունը որոշ վայրերի անուններ է տալիս, որտեղ պետք է իրենց համար գյուղեր ու բնակարաններ կառուցեն, բայց թերահավատ են․ թշնամի պետության պաշտոնյաները ամբողջ Արցախն իրենցով անելու հավակնություններ ունեն։
Տասնյակ հազարավոր մարդիկ թողել են տուն-տեղը, աշխատանքը, մազապուրծ փախել, բայց հիմա Հայաստանի եւ Արցախի իշխանությունները ուշադրություն չեն դարձնում։ Անօթեւան հադրութցիների մի մասն էլ արդեն լքել է նույնիսկ Հայաստանը։ «Հանուն Հադրութի» կազմակերպության քարտուղարի խոսքով՝ Հադրութն ու Արցախի մեծ մասը կորցրեցինք ոչ ճիշտ ղեկավարման հետեւանքով։ Հազարավոր մարդիկ զոհվեցին ու դարձան վիրավոր, տասնյակ հազարավորները՝ անտուն։
Հադրութցիները, որ այսօր նամակ էին հանձնել Հայաստանի արտգործնախարարություն, հույս ունեն՝ ծրարը բացող, կարդացող կլինի։