կարևոր
3934 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-30 23:46
Հասարակություն

«Կլուբնիկա» ուտելով բանակ չեն սարքում, բանակը սարքում են մարտի դաշտում, հրաձգարաններում և այլ վայրերում. Հակոբյան

«Կլուբնիկա» ուտելով բանակ չեն սարքում, բանակը սարքում են մարտի դաշտում, հրաձգարաններում և այլ վայրերում. Հակոբյան

Հայաստանում և Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումների, ադրբեջանցիների կողմից նոր բարձունքներ վերահսկողության տակ առնելու և մոտ 1 կմ նոր առաջխաղացում ունենալու և անվտանգային մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի հետ։ «Փաստինֆո»-ի հետ հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

-Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարություն է տարածել, որ «Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված վերահսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, գլխավոր և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև սահմանի երկայնքով ընկած մեծ հատվածներ, որոնք գտնվում են Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև»: Փաստորեն, Արցախի շուրջ օղակը ժամ առ ժամ սեղմվում է։

- Տեղեկությունը որը տեղադրում է Ադրբեջանը իր մեջ պարունակում է որոշակի ճշմարտություն։ Ես բազմիցս ասել եմ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ենթադրում է այդպիսի գործողություններ։ Դրանք եղել են, կան և շարունակվելու են։ Արցախի ամբողջությամբ Հայաստանից իզոլացնելու են։

-Փաստորեն Ադրբեջանի իշխանություններն ավելի անկեղծ են մեզ հետ, քան մեր ղեկավարությո՞ւնը։

-Չեմ կարող ասել՝ Ադրբեջանի իշխանությունն է ավելի անկեղծ է, թե մեր ղեկավարությունը։

-Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում, թե, իբր, հայկական զինուժը կրակ է բացել ադրբեջանցիների ուղղությամբ։ Դրանք ինչ նպատակ են հետպնդում։

-Տեղեկատվությունն ապատեղեկատվություն է։ Ադրբեջանը հող է նախապատրաստում` իր հետագա ագրեսիան արդարացնելու համար։

-Ինչքանո՞վ է առկա ադրբեջանական նոր ագրեսիայի հավանականությունը։

-Շատ մեծ հավանականություն կա ադրբեջանական ագրեսիայի։

-Լայնամասշտա՞բ, թե՞ լոկալ ագրեսիա նկատի ունեք։

-Ինձ չեն զեկուցում ադրբեջանցիները։

-Ինչքանո՞վ է Հայաստանն ու հայկական զինուժը պատրաստ նոր ռազմական ագրեսիային դիմագրավել։

-Դրա պատասխանը կտա ՀՀ պաշտպանության նախարարը, կամ վարչապետը, որը տիրապետում է իրավիճակին։

-Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ձեր դիրքորոշումն ինչպիսին է։ Նիկոլ Փաշինյանն ամեն օր հայտարարում է հայկական կողմի պատրաստակամության մասին, Ադրբեջանն էլ կիլոմետր առ կիլոմետր շարժվում է դեպի հայկական տարածքների ուղղությամբ։

-Վարչապետը  ճիշտ է ասում։

-Ի՞նչն է ճիշտ ասում։

-Որ մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքելու, իսկ Ադրբեջանը չի կնքելու խաղաղության պայմանագիրը։

-Հիմա խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ։ Ինչ է սպասվում

-Եթե բանակցությունները հաջող ընթանան՝ խաղաղություն կլինի, եթե անհաջող ընթանան՝ պատերազմ։

-Ձեր կարծիքով՝ բանակցությունները հաջո՞ղ են ընթանում։

-Ես ինչ իմանամ, ես դրա մասնագե՞տն եմ։

-Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել, իբր, նախորդ դարասկզբին Հայաստանի տարածքից ադրբեջանցիների «բռնի տեղահանման» և ուշադրություն՝ «ցեղասպանության փաստով»։ Բաքուն արդեն պաշտոնապես տարածքային պահանջներ է ներկայացնում  ոչ միայն Սյունիքի, Գեղարքունիքի, այլ նաեւ Երեւանի, արարատյան դաշտավայրի  նկատմամբ՝ այն ներկայացնելով որպես  մտացածին «արեւմտյան ադրբեջան», որտեղից, իբր, ադրբեջանցիներրը բռնի տեղահանվել են 1918,  1948-1953 թթ., հետո նաեւ՝ 1988-1992 թթ ընթացքում։ Ի՞նչ կասեք։ Ինչպե՞ս  պետք է Ալիևի գործողություններին հակազդենք։

-Դա քաղաքական, դիվանագիտական հարց է, որի պատասխանը ես չունեմ։

-Ադրբեջանի նախագահն օրերս օկուպացրած Թալիշից սպառնում էր հայերին, որ եթե Հայաստանը ուզում է հանգիստ ապրել 29.000 քառ. կմ տարածքում՝ պետք է պաշտոնապես ճանաչի «Ղարաբաղը» Ադրբեջանի մաս, իրենց պայմաններով իրականացնի սահմանագծման աշխատանքները, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության համաձայնություն էլ չի լինի։ Ի՞նչ պետք է անենք մենք։

 -Բանակը պետք է հզորացնենք։

-Հզորացնո՞ւմ ենք։

-Տեղյակ չեմ, չեմ ծառայում բանակում։

-Իսկ բանակային պայմանների, զինվորական կացարանների մասին ի՞նչ կասեք։

-Դա ընդհանրապես կապ չունի բանակի մարտունակության հետ։ Զիվորը պետք է քնի դաշտում, բայց պետք է մարտունակ լինի։ «Կլուբնիկա» ուտելով, տաք տեղ քնելով բանակ չեն ստանում։ Բանակը սարքում են մարտի դաշտում՝ հրաձգարաններում և տարբեր այլ վայրերում, որտեղ պետք է զինվորը կոփվի։ Կացարանը չի որոշում բանակի մարտունակությունը, այլ ծառայության կազմակերպումն է որոշում բանակի մարտունակությունը։

-Մարտունակությունը բարձրացնելուց զատ էլ ի՞նչ պետք է անենք, պարոն Հակոբյան։

- Ոչ մի բան։ Բանակի մարտունակությունը բարձրացնենք՝ մեր բոլոր խնդիրները կլուծվեն. Տնտեսությունը կզարգանա, լրատվամիջոցները լավ են լինելու, ամեն ինչ լավ է լինեու։ Բանակ սարքեցիք՝ «ֆսյո»...                                                                 

Աղբյուր` Փաստինֆո