|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է երեկվանից շրջանառվող տեղեկություններին, ըստ որոնց՝ Արցախում ռուսերենին կտրվի պետական լեզվի կարգավիճակ։ Հիշեցնենք, որ նման տեղեկություն էր տարածել ռուս ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։
«Ռուսերենը կիրառվում է ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում, Ադրբեջանում և աշխարհի շատ այլ վայրերում: Դրանով խոսում են այն պատճառով, որ հաղորդակցության համար հարմար լեզու է: Մենք ողջունում ենք դա և համարում, որ ռուսերենի տարածումը մեր խնդիրն է: Սա փաստացի իրավիճակ է, երբ ռուսերենով խոսում են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Ռուսերենը որպես պետական լեզու սահմանելը ցանկացած երկրի ներքին գործն է՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում»,- ասել է Պեսկովը: