|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին իր վրդովմունքն է հայտնել Արցախում ռուսաց լեզվին երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ շնորհելու կապակցությամբ և դրանում մեղադրել Ալիևին:
«Եթե Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ ազատագրվել է, իսկ թշնամին` կապիտուլացվել, ո՞վ է ռուսերենը պետական լեզու հայտարարել Լեռնային Ղարաբաղում:
Իլհամ Ալիևն ասում է, որ մենք հասել ենք Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր նպատակներին: Արդյո՞ք ռուսաց լեզվի հռչակումը Լեռնային Ղարաբաղում որպես պետական լեզու այն նպատակն էր, որին նա ցանկանում էր հասնել:
Իլհամ Ալիևը հայտարարում է, որ հակամարտությունն ավարտված է, ապահովված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իլհամ Ալիևի խոսքերով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտը Ռուսաստանի ուղղակի իշխանությո՞ւնն է»,- հայտարարել է Քարիմլին:
Ադրբեջանում ընդդիմությունն ի սկզբանե դժգոհ էր տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությունից: Նրանք Ալիևից պահանջում են հրաժարվել եռակողմ հայտարարության պայմաններից և պնդում են, որ Ադրբեջանը պետք է գրավի Արցախի ամբողջ տարածքը: