|
Փոխարժեքներ
24 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
Որտեղի՞ց գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հարց հնչեցրեց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պնդմանը։
«Դա կարող է մի բան նշանակել, միգուցե կան պայմանավորվածություննե՞ր, միգուցե իրենք որոշակի առումով կոմունիկացիա ունեն Ադրբեջանի հետ ու գիտեն պատերազմի հստակ օրն ու ժամը»,-ասաց նա։
Դանիելայնը հիշեցրեց, որ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին որևէ պատերազմ չի եղել. «Եթե խոսում են զոհերից, ապա գնացեք և վիճակագրությամբ տեսեք, թե ում իշխանության օրոք, ինչքան պատերազմ է եղել ու ինչքան զոհեր են եղել, ինչ արհավիրք է եղել»։
Նա «տխմարագույն թեզ» համարեց այս իշխանությունների պնդումները, թե նախկինում հաղթանակած նախագահներն են իբր Արցախը հանձնել․«Ախր կա պատմություն չէ՞, իրավիճակ։ Առաջին արցախյան պատերազմի ժամանակ, երբ իրենք Ստեփանակերտի մատույցներին էին հասել, այդ մարդկանց պայքարի ու հերոսական ուղու շնորհիվ 12,000 կմ տարածք է եղել Արցախի Հանրապետության տարածքը»։
Դանիելյանը նաև հավելեց․ «Բա որ տվել էին, էտ որտե՞ղ էին նուռը գրկած նկարվում»։