|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Իշխանություն» լրատվականն այսօր ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվել է, թե ինչուՎաղարշապատում ՀՅԴ-ականները չեն մասնակցում «Հաղթանակ» դաշինքի քարոզարշավին։ Լրագրողը հիշեցրել է, որ այդ մասին բարձրաձայնում են նաև իշխանությունները՝ ասելով, թե դրանում քաղաքացիներից թաքնվելու միտում են տեսնում։
«Խուդաթյանն ասում է՝ տեսախցիկներից այն կողմ Խաչատրյան Սևակի ձեռքը բռնում եք, հենց տեսախցիկները միացնում են՝ թողում եք»,- դիտարկում է արել լրագրողը, որին ի պատասխան ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչն ասել է․ «Իրենք խնդիր ունեն իրենց թեկնածուի, վարկաբեկված թիմի, Արցախը հանձնողի ձեռքը բռնելու, վարչական ռեսուրս օգտագործելու, ԱԱԾ-ից մինչև ուժային կառույցներ մարդկանց վախեցնելու և քվե պոկելու համար։ Մեր թիմը տեղում ձևավորված, նորից եմ ասում, հարգանք վայելող թիմ է, որն ամբողջությամբ աշխատում է։ Առթից օգտվելով մեկ անգամ նորից ասում եմ, որ բոլոր հնարավորությունները կան Վաղարշապատում ընդդիմության միասնական ջանքերով ՔՊ-ին իշխանազրկելու համար։ Իրենք, հավանաբար, այդ մասին գիտեն, դրա համար վայնասուն են բարձրացրել։ Իսկ ինչ վերաբերվում է ժողովրդի մեջ դուրս գալուն, թող իրենք վախենան ժողովրդի մեջ դուրս գալուց, իրենք են Արցախը հանձնել, իրենք են 5000 մարդու գլուխ կերել։ Մենք առավոտից երեկո ժողովրդի մեջ ենք, շաբաթվա երեք օրն էլ մարզերում ենք, և, ի տարբերություն իրենց պետական պահպանության կարիք չունենք, զորք պետք չի մեզ հսկի, որ մարդկանց հետ շթվենք»,-նշել է Իշխան Սաղաթելյանը։
Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ