կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-27 20:22
Տարածաշրջան

Էրդողանը մեղադրում է ՀՅԴ-ին և հայկական այլ կառույցներին՝ մուսուլմաններին սպանելու մեջ՝ 1915 թ. հայերի հետ տեղի ունեցածը վերագրելով թուրքերին

Էրդողանը մեղադրում է ՀՅԴ-ին և հայկական այլ կառույցներին՝ մուսուլմաններին սպանելու մեջ՝ 1915 թ. հայերի հետ տեղի ունեցածը վերագրելով թուրքերին

Օսմանյան կայսրությունում ապրում էին տարբեր կրոնների և հավատալիքների շատ ժողովուրդներ: Այս խաղաղ պայմանները շարունակվեցին մինչև տեղի ունեցավ իրադարձություն, որը մեր պատմության մեջ մտել է «93 հարբի» անունով (1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմ. ըստ Հիջրայի՝ 1293 թ.): Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի են ունեցել ռազմական արշավանքներ արևմտյան երկրներից: Բալկանյան հողերը պոկվեցին օսմանցիներից այս ճանապարհով սկսված պատերազմների արդյունքում: Նման իրավիճակ էր ստեղծվել Անատոլիայի արևելքում հայերի հետ, որոնք դաշինք էին կնքել ռուսների հետ. այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադաենալով Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Էրդողանն նշել է, որ ապրիլի 24-ը բոլորովին կապված չէ մարդկային զոհերի հետ: Չնայած, որ Էրդողանի աշխատակազմը նրան լավ տեղեկացրել է պատմությանն ու կազմել տեքստը, բայց մոռացել են ասել, որ ապրիլի 24-ը ընտրված է որպես պայմանական օր, երբ 1915 թ. այդ օրը ձերբակալվեցին և Չանքըրը և Չորում նահանգներ ուղարկվեցին մոտ 250 հայ մտավորական։ Էրդողանն ասել է, որ այդ օրը ձերբակալվել են Հայ Յեղափոխական Դաշնակցություն և այլ հայկական քաղաքական կառույցների անդամներ ուղղակի ձերբակալվել էին։ Ըստ նրա՝ դա արվեց Անատոլիայում թուրքերի և մահմեդականների դեմ կոտորածներ կատարած ապստամբ խմբերը ճնշելու համար: «Հայկական կազմավորումները կոտորել են անմեղ մարդկանց: Միայն Մուշում նրանք սպանեցին մեր անմեղ 20 հազար մարդկանց: Ուստի, Օսմանյան պետությունը այդ հանցավոր հայկական խմբավորումները արտաքսեց երկրի մի մասից մյուսը, բայց այս վերաբնակեցման մեջ ընդգրկված չէր խաղաղ հայ բնակչությունը: Պարոն Բայդեն, մեր նախնիները մանկատներ են բացել հայ երեխաների համար, որոնք որբացել են վերաբնակեցման գործընթացում», - կեղծ հայտարարություն է արել Էրդողանը, քանզի անմեղ մարդկանց կոտորել էին թուրք-քրդական ուժերը, եղել է աքսոր, ոչ թե վերաբնակեցում, իսկ մանկատները դրանք որբանոցներ էին, որոնք բացվել էին Արևելյան Հայաստանում և այն երկրներում, որտեղ գաղթել էին հայերը։ Էրդողանը նաև «մոռացավ շեշտել», թե ուր էին այդ երեխաների ծնողները։

Էրդողանը նշել է, որ «տեղահանությունների ժամանակ» մահացել է 150 հազար հայ, իսկ հայ պատմաբանները ուղղակի մեկ 0 ավել են գրում։

«Իհարկե, 150 հազար մարդ կարեւոր ցուցանիշ է: Բայց հայ պատմաբաններն ուռճացնում են՝ չհիմնավորված, չապացուցված թվերին ավելացնելով ևս մեկ զրո:

Ընդգծելով, որ Առաջին համաշխարհային պատերազմում ընդհանուր առմամբ 17 միլիոն մարդ է զոհվել, Էրդողանն ասաց, որ նրանցից 10 միլիոնը հիմնականում մահմեդական թ(յ)ուրքեր են եղել։ Բալկաններում և Կովկասում 5 միլիոն թ(յ)ուրքեր հետապնդվեցին - ընդհանուր առմամբ 10 միլիոն թ(յ)ուրքեր զոհվեցին:

Այնուհետև Էրդողանը մեղադրել է ՀՅԴ-ին և հայկական այլ քաղաքական կուսակցություններին՝ Տրապիզոնում, Վանում, Հաքքարիում և այլ վայրերում «թուրքերին, քրդերին» կոտորելու մեջ, իսկ Կովկասում իբր կոտորվել են չերքեզները։

Էրդողանի այս հայտարարություն ուշագրավ է նաև այն առումով, որ հայերին կոտորելուն մասնակցել են հենց այս երեք ազգերի ներկայացուցիչները։