|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2026-2031 թվականների ծրագրի «Հոգևոր անվտանգություն» ենթավերնագրին, որտեղ գրված է.
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով ջանքեր են գործադրվելու հետևյալ օրակարգի իրագործման համար՝
1. Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն»»։
«Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական հետապնդումը պետք է դիտարկել այս քաղաքական ծրագրի իրականացման համատեքստում:
Հետագան ցույց կտա, թե Հայաստանի Հանրապետության դատական համակարգը, որը վաղուց ի վեր դադարել է հանդիսանալ դատական իշխանություն, արդյոք կկազմի այս` ոչ լեգիտիմ իշխանության կողմից մշակված քաղաքական ծրագրի մաս, թե ոչ:
Հասարակության մեծամասնության կարծիքն այլևս չարտահայտող այս իշխանության (49 %-անոց ընտրական կլեպտոկրատիայի) տրամաբանությունը և հաշվարկը, ամենայն հավանականությամբ, այն է, որ Վեհափառին քրեական հանցանքի մեջ մեղավոր ճանաչելով և նրան դատվածության պիտակը վերագրելով` այս անգամ կհաջողվի ապահովել նրա հեռացումը»,-գրել է Ղամբարյանը: