կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-22 23:51
Քաղաքական

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան սահմանադրական յեղաշրջում. արձագանք Թեհրանից

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան սահմանադրական յեղաշրջում. արձագանք Թեհրանից

Իրանահայ հասարակական - քաղաքական գործիչ, Թեհրանի «Ալիք» պարբերականի Alikonline.ir կայքէջի խմբագիր Արամ Շահնազարեանը գրում է.

«Այն ինչ, որ տեղի ունեցաւ ՀՀ ԱԺ-ում ոչ այլ ինչ էր քան սահմանադրական յեղաշրջում, սահմանադրական կարգի բացայայտ տապալման փորձ։

Ազգային ժողովում տեղի ունեցածը օրէնքի, իրաւունքի եւ ժողովրդավարութեան հիմնարար արժեքների ու սկզբունքների հետ հեռաւոր աղերս անգամ չունեցող գործընթաց էր, որը ուղղւած էր Հայաստանի՝ որպէս սահմանադրական պետութեան կազմաքանդմանը։

Իրաւական այս յանցագործութեան /որի հետեւանքները տեսանելի ապագայում աղէտալի են լինելու երկրի համար/ ողջ պատասխանատւութիւնը միանշանակ ընկած է իշխող ուժի եւ անձամբ Նիկոլ Փաշինեանի վրայ։

Ժամանակակից պատմութեան էջերը յուշում են մեծ ու փոքր բազմաթիւ ամբոխավար առաջնորդների մասին, որոնք իշխանութիւնն ամբողջովին իւրացնելու եւ սեփական բռնապետութիւնը հաստատելու նպատակով, փորձել են տապալել սահմանադրականությունն իրենց երկրներում։

Ժամանակը, սակայն, ամէն ինչ տեղն է դրել, եւ նրանք ստիպւած են եղել պատասխան տալու օրէնքի առջեւ։

Դա, իհարկէ, սպասւող ահէղ քաւարանի սկիզբն է միայն։ Աւելի սարսափելին պատմութեան դատաստանն է, որի վճիռը, վստահեցնում եմ, շատ ծանր ու սարսափելի է լինելու՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինեանի, ապա նաեւ նրան յանցակցածներից իւրաքանչիւրի համար։ Չկասկածէ՛ք։ Սա նրանց վերահաս ճակատագիրն է, որից խուսափել չեն կարող»։