|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին անդամ և փոխխոսնակ, իրավապաշտպան, հայ ժողովրդի բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը մասնակցել է երեկ՝ փետրվարի 5-ին Եվրախորհրդարանում ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի նախաձեռնությամբ անցկացված «Մոռացված փախստականներ. Ի՞նչ է եղել Բաքվի հայերի հետ» խորագրով խորհրդաժողովին. հայտնում է Yerkir.am–ը:
«Ես ճանաչում եմ մարդկանց, որոնք Մեծ Բրիտանիա են փախել Բաքվի ջարդերի պատճառով: Հայերի ցեղասպանությունը շարունակվել է Բաքվում, Սումգայիթում ու Արցախում և դա պետք է ճանաչվի, որպեսզի այն չշարունակվի մնալ անպատիժ: Այդ տարիներին Ադրբեջանում իրավիճակը հեռու էր «ժողովրդավարությունից և թափանցիկությունից», ինչպես այսօր փորձում են ներկայացնել համաժողովի ադրբեջանցի մասնակիցները», - նշեց Քոքսը, ու հավելեց՝ ինքը հաճախ է տարատեսակ այցերով Արցախում գնում, ինչի պատճառով էլ այս պահին գտնվում է Ադրբեջանի «սև ցուցակում»:
Նշենք, որ բարոնուհի Քոքսը Արցախյան հակամարտության տարիներին բազմիցս է եղել Արցախում, իր աջակցությունն է հայտնել Արցախի հայ բնակչությանը և մայր Հայաստանին միավորման գաղափարին, տարբեր տեսակի օգնություն ցուցաբերել հայությանը: