Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսային վարակի համաճարակի ֆոնին՝ մի շարք երկրներում արձանագրվում է այլատյացության, իսլամաֆոբիայի և արմատականության դրդապատճառներով հանցավորության աճի վտանգավոր միտում։ Այս իրավիճակում հատկապես նշանակալի է մուսուլմանների միասնությունն ու փոխադարձ աջակցությունը։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Չիկագոյում Ամերիկայի մուսուլման հասարակության (MAS) և Հյուսիսային Ամերիկայի իսլամական համայնքի 20-րդ տարեկան համատեղ համագումարի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում. գրում է Anadolu-ն։
Թուրքական պետության ղեկավարը մուսուլմաններին հորդորել է չհուսահատվել և վճռականորեն դիմակայել խնդիրներին։ «Շատ կարևոր է թույլ չտալ ումմայի (համայնքի) պառակտում էթնիկական և մշակութային հատկանիշներով: Անկախ ազգային պատկանելությունից և մշակույթից, ոճից և մաշկի գույնից՝ բոլոր մուսուլմանները եղբայրներ են»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ իսլամում վեճի ու ահաբեկչության տեղ չկա և չի կարող լինել։ «Մեր ժամանակի աճող մարտահրավերների ֆոնին՝ մուսուլմանները չպետք է օտարվեն և, հավատալով իրենց ուժերին, ձգտեն արժանի տեղ գրավել հասարակության մեջ», - հորդորել է Թուրքիայի ղեկավարը։