կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-11 17:08
Տարածաշրջան

Էրդողանը համակրում է ծայրահեղական մուսուլմաններին. Ասադ

Էրդողանը համակրում է ծայրահեղական մուսուլմաններին. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հարցազրույց է տվել հունական Kathimerini-ին` դարձյալ հայտարարելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցում է ահաբեկիչներին:

Ըստ Demokarthaber-ի` Ասադը նշել է, որ Էրդողանը համակրում է ծայրահեղական մուսուլմաններին  և աջակցում «Մուսուլման եղբայրներին»:

Սիրիայի ներքին պատերազմը համաշխարհային պատերազմի նմանեցրած Ասադը այն բնութագրել է հետևյալ տողերով. «Այն սառը պատերազմից շատ ավելին է, սակայն հասուն պատերազմից` շատ ավելի քիչ»:

Նա, այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ այս ամենը չի վերածվի գերտերությունների միջև անմիջական բախման, քանի որ դա կլինի աշխարհի մյուս երկրների համար անկառավարելի:

Կրկնելով այն հայտարարությունը, որ 2013-ից ի վեր Սիրիան չունի քիմիական զենք,  Ասադը կրկին ընդգծել է, որ Քիմիական զենքն արգելող կազմակեպությունը հետաքննություն է իրականացրել և պարզել, որ Սիրիան չունի այդ զենքից: Նախորդ ամիս Դումայում քիմիական զենքի կիրառման մասին պնդումներին անդրադառնալով`նա նշել է, որ դա պարզապես անհեթեթություն է և ոչ այլ ինչ, եթե ոչ սիրիական բանակի վրա հարձակվելու համար պրիմիտիվ խաղ: