Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական իշխանամետ «Diriliş Postası» թերթը բավականին հնչեղ՝ «Ղրիմ. գողացված հայրենիք» վերնագիր է դրել թերթի գլխագրում։
Հոդվածում նշվում է, որ «238 տարվա ընթացքում Ղրիմում զոհվել է ավելի քան 300 հազար Ղրիմի թաթար»:
«Այսօր Ռուսաստանը շարունակում է Դոնբասի սահմանին մարտահրավեր նետել Արևմուտքին՝ փորձելով Սև ծովը ենթարկեցնել իր հեգեմոնիային: Ուկրաինան, մյուս կողմից, պատրաստվում է դիմակայել այս սպառնալիքին թուրքական անօդաչու թռչող սարքերի միջոցով: Թուրքիան չի մոռանում ամեն առիթով հայտարարել իր աջակցությունը Ղրիմի թաթար հայրենակիցներին:
Ղրիմի բնակչությունը 1778 թվականին կազմում էր 527 հազար մարդ, որոնց 95%-ը Ղրիմի թաթարներ էին: Անկախության կորստի արդյունքում Ղրիմի թաթարների մեծ մասը ստիպված ապաստանել է Օսմանյան կայսրությունում»։
Նշենք, որ Ղրիմի նկատմամբ հավակնություններ ունեցող Թուրքիայի նկրտումները նվազագույնը անհիմն են։ Եթե դիտարկենք Թուրքիայի տեսանկյունից, ապա հայերն ավելի շատ իրավունք կարող են ունենալ ռուսական թերակղզու նկատմամբ, քան թուրքերը։ Հիշեցնենք, որ միջնադարում՝ 14-16-րդ դարերում կղզում այնքան շատ էին հայերը, որ թերակղզին հաճախ անվանում էին Ծովային Հայաստան (Armenia Maritime)։ 15-րդ դարում կղզում ձևավորվում է Ղրիմի խանությունը, որը մեկ դար հետո դառնում է օսմանյան վասալ տարածք։ Օսմանյան գերիշխանության շրջանում մոտ 200 հազար ոչ թյուրքական ծագմամբ տեղացի ազգեր ձուլվում, կրոնափոխվում են։ Միայն 18-րդ դարի վերջում Քյուչուք–Քյարնաջայի պայմանագրով թերակղզին անցնում է ռուսական գերիշխանության տակ։