Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանին տանուլ տված պատերազմից հետո Հայաստանում անհանգիստ է: Մարդիկ զայրացած են վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա:
Երևանում հիմա կիսամյակային քննություններ են, սակայն ԵՊՀ-ի վեց հարկանի շինության պատուհաններից մեկը գրեթե ամեն օր բաց է․ Ռուբեն Մելքոնյանը նաև շաբաթ օրերին է գալիս իր աշխատասենյակ՝ աշխատելու։ «Արևելքն այստեղ է»՝ հայալեզու այս գրությունը հանդիպում է 3-րդ հարկի մուտքի մոտ։ Մելքոնյանը արևելագիտության ֆակուլտետի դեկանն է, սակայն հիմա ցանկանում է մտնել քաղաքականության մեծ աշխարհ, քանի որ «մեր հայրենիքի գոյությունը վտանգի տակ է»։
Արևելագետները երկրի ճանաչված անձանց թվին են պատկանում։ Նրանք քաղաքական հեռուստաբանավեճերի և լուրերի աստղ են։ Մելքոնյանը երկրի պահանջված փորձագետներից է, երբ խոսքը Թուրքիային կամ Ադրբեջանին է վերաբերում։ Նա պատմում է, որ նույնիսկ փողոցում մարդիկ մոտենում են իրեն և հարցնում․ «Գրողը տանի, ի՞նչ է ուզում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայերից»։
Մելքոնյանը անկուսակցական է և ընտրություններին կմասնակցի «Հայաստան» դաշինքի ցուցակով, որին հարում են նաև ազգայնական ուժեր։ Այս դաշինքի գլխավոր թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է՝ 1998-2008 թթ․ Հայաստանի երկրորդ նախագահը։
«Մենք այսօր Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելու խնդիր ունենք։ Մեր անվտանգության հարցն է դրված խաղասեղանին,- ասում է Մելքոնյանը։- Նման ծայրահեղ և կրիտիկական իրավիճակում լուծումները ևս կարող են սովորական չլինել»։ Այնուամենայնիվ, նա հավատում է ճգնաժամային հարցերը հարթող Ռոբերտ Քոչարյանին։ Երբ Քոչարյանն էր ղեկավարում երկիրը, նա դեռ ուսանող էր։ Այդ ժամանակ Հայաստանը պաշտպանված էր և կարգ ու կանոն էր տիրում։
Միայն գիտությամբ հնարավոր չէ երկիրը փրկել․ «Ես ուզում եմ մտնել քաղաքականություն և անձամբ որոշումներ կայացնել»: Մելքոնյանն իրեն բնութագրում է որպես «ազգային պահպանողական»: «Դա չի նշանակում ո՛չ ազգայնամոլ, ո՛չ հետամնաց,- ասում է նա:- Ես հայրենիքի մասին եմ մտածում, և դա նշանակում է ազգային մտածելակերպ»։
Մելքոնյանը սիրված է ուսանողների կողմից։ Արդյո՞ք կասկածներ չունի, որ որպես քաղաքական գործիչ կարող է իր ձեռքերն աղտոտել։ Արդյո՞ք իրեն շահագործված չի զգում։ Ընդհակառակը․ «Եթե ես հիմա չպայքարեմ, ապա ինձ միշտ կմեղադրեմ, որ ոչինչ չեմ արել, թեև կարող էի անել»։
Նա փակում է իր աշխատասենյակի պատուհանը, մի քանի թուղթ է վերցնում և դուրս գալիս է համալսարանից։ Դանդաղ, ծանր քայլերով քայլում է գետնացումով։
Նյութն ամբողջական՝ գերմանական «Թագես Ցայթունգ» թերթում