|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքական իշխանամետ Gerçek Hayat օրաթերթը կոչ է արել վերականգնել իսլամական խալիֆայությունը: Օրաթերթը, որը հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ սերտ կապերով և մաս է կազմում «Ալբայրաք Մեդիա Գրուբու» հոլդինգին, հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը հոդված է հրապարակել՝ շապիկին հետևյալ վերնագրով. «Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ: Եթե ոչ դու, ապա ո՞վ: Միավորվեք հանուն խալիֆայության»:
Թերթի շապիկը սոցցանցի էջում տեղադրվել է թուրք ազգայնական «Yeni Akit» թերթի սյունակագիր Աբդուրահման Դիլիփաքոյի կողմից՝ առանց որևէ մեկնաբանության:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեհմեթ Մեթիները, վկայակոչելով թերթի շապիկը, այն անվանել է սադրանք` Հագիա Սոֆիայի մզկիթի վերափոխման ֆոնին: