Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԶԼՄ-ներում հրապարակվել են մի քանի գլուխներ, այսպես կոչված, Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության (TTIP) վերաբերյալ: 240 էջանոց նյութից հետևում է, որ Վաշինգտոնի ճնշումը Բրյուսելի վրա շատ ավելին է, քան ենթադրում էին պայմանագրի հակառակորդները. հայտնում է rosbalt.ru-ն:
«Վաշինգտոնը սպառնում է նվազեցել ավտոմեքենաների ներկրումը ԵՄ երկրներից, եթե Միությունը հրաժարվի գնել ամերիկյան արտադրանքը»,- գրում է գերմանական Süddeutsche Zeitung թերթը` վկայակոչելով գաղտնի նյութեր, որոնք տրամադրել է Greenpeace կազմակերպությունը:
Միաժամանակ, ԱՄՆ-ը դժգոհ է Եվրոպական սպառողական շուկայի քաղաքականությունից և պահանջել է, որի ԵՄ-ի սկզբունքը, համաձայն որի` ապրանքը կարող է վաճառքի հանվել միայն այն դեպքում, երբ ապացուցված է դրա անվնասությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի համար, վերացվի:
Մինչ այս նյութերի հրապարակումը, պայմանագրի կողմերը հայտարարում էին, որ ԱՄՆ-ը հարգանքով է վերաբերվում եվրոպացիների մտահոգություններին, սակայն, ըստ թերթի, իրականում այլ պատկեր է:
Գերմանիայի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո ստեղծված իրավիճակը: Ավելի վաղ ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտարարել էր, որ կառավարությունը ենթադրում է TTIP հարցով բանակցություններն ավարտել մինչև 2016-ի վերջը: