կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-19 16:50
Քաղաքական

Նիկոլը չի՞ ուզում հոդված գրել «Ծերեթելին դատարկվել է» վերնագրով

Նիկոլը չի՞ ուզում հոդված գրել «Ծերեթելին դատարկվել է» վերնագրով
ՔՊ-ից ոմանց ելույթները Ազգային ժողովի ամբիոնից լսելուց հետո հիշեցի դրանց շեֆի հետևյալ հոդվածը․ մարդը նկատել էր, որ Երևանի փողոցներում «պուտանաների» պակաս կա, ուսումնասիրել էր ու գրել․ «Մեր բազմաթիվ դիտարկումները ցույց են տալիս, որ այս ամենն անմիջականորեն կապվում է տեղի ունեցած ընտրությունների հետ։ Ընտրությունների արդյունքում Երևանի պուտանաների մի զգալի մասը փոխել է իր կարգավիճակը կամ, ավելի ճիշտ, նոր կարգավիճակ է ստացել»։
 
Հիմա ՔՊ-ականների ելույթները լսելուց հետո ուզում եմ հարցնել՝ ձեր շեֆի էս հոդվածին ծանո՞թ եք, ձեզ տրված բնութագրմանը ո՞նց եք վերաբերվում։ Մեկ էլ հետաքրքրում է՝ եթե կարգավիճակը փոխել են, կարող է՞ «մասնագիտությունը» պահել են ու հենց ԱԺ-ում էլ ծառայություն են մատուցում։
 
Մի հատ հարցրեք ձեր շեֆին, հո ձեր ելույթները լսելուց հետո հոդվածի երկրորդ մասը չի գրում, ասենք՝ «Ծերեթելին դատարկվել է» վերնագրով։
 
Սևակ Հակոբյան
Yerevan.Today-ի խմբագիր