Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական իշխանամետ TGRT հեռուստաընկերությամբ փետրվարի 9-ին հեռարձակված լուրերի հաղորդման ժամանակ ցուցադրվել է քարտեզ, որում ներկայացված տարածքները մինչև 2050 թվականը մտնելու են թուրքական ազդեցության տակ։
Քարտեզը, որին հղում է անում թուրք հաղորդավարը, ամերիկյան Stratfor հետախուզա–հետազոտական մասնավոր կազմակերպությանն է, որը, ըստ տարածված և հայտնի տեղեկության, ամերիկյան ԿՀՎ–ի (CIA) ենթակայությամբ է գործում, սնվում է պաշտպանական բյուջեից և կոչվում է «ստվերային ԿՀՎ»։ Stratfor–ն այն հրապարակել էր 2016 թվականին, սակայն վերջին շրջանում համացանցում դարձյալ սկսվել է այդ քարտեզի քննարկումը։
Թուրքական հեռուստաընկերությունը նշում է, որ այդ բոլոր տարածքներում մինչև 2050 թ. ավելանալու է ոչ միայն թուրքական քաղաքական, այլև տնտեսական և ռազմական ազդեցությունը. այդ տարածքներն են Հունաստանը, Կիպրոսը, Լիբիան, Եգիպտոսը, Սիրիան, Իրաքը, Լիբանանը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Եմենը, Ծոցի երկրները, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, ինչպես նաև ՌԴ հարավային շրջանների մեծ հատվածն ու Ղրիմը։
Նշենք, որ այս բոլոր երկրների հետ Թուրքիան ունի խոր հարաբերություններ՝ ինչպես բարեկամական (օր. Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան), այնպես էլ թշնամական (Հունաստան, Կիպրոս, Եգիպտոս, Հայաստան, Սիրիա և այլն.)։ Վրաստանում, օրինակ, կարևոր գործոն է թուրքական տնտեսական ազդեցությունը, ՌԴ իսլամադավան շրջաններում էլ Թուրքիան «փափուկ ուժի» քաղաքականություն է վարում՝ տեղի բնակչությանը դարձնելով հավատարիմ և հաճախ օգտագործելով իր ահաբեկչական նպատակների համար։
Stratfor–ի՝ մի քանի տարի առաջ հրապարակած քարտեզը՝ ստորև.