կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-24 14:02
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ունենք դարավոր թշնամի՝ դա թուրքն է, միշտ պետք է փայտը ձեռքներիս լինի․ Սասուն Միքայելյան

Մենք պետք է նորմալ պետություն, հզոր բանակ ունենանք Թուրքիայի ցեղասպան քայլերից խուսափելու համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը Ցեղասպանության հուշահամալիրում։

Նշեց, որ որպես պատգամավոր, որպես մարդ ասում է՝ մենք ունենք դարավոր թշնամի՝ դա թուրքն է, միշտ պետք է զգույշ լինենք, միշտ պետք է փայտը ձեռքներիս լինի։

Իմքայլական պատգամավորի համոզմամբ՝ պատմությունից, ցավոք սրտի, դասեր չի քաղել մեր քաղաքական, դիվանագիտական կորպուսը, որ «այս օրն ենք հասել»։

Նա նշեց, որ կարողացել էինք, ի դեմս Վազգեն Սարգսյանի, համախմբվել և տանել հաղթանակ։

Սյունիքի հարցով Միքայելյանը մտահոգ է, այդ պատճառով էլ, ասում է,  մինչև այսօր Երկրապահը սահմաններում է, Սյունիքում է․ «Մենք կանգնել ենք սահմանում մինչև այսօր, որ մեր բանակը համալրվի, հզորանա»։

Իմքայլական պատգամավորն ասաց, որ Սյունիքում Փաշինյանին հայհոյանքով դիմավորելը, իր կարծիքով, մի քանի մարդու ձեռագիր էր, որ գալիս է նախորդ մարդկանցից, որոնք ուզում են վերարտադրվել։

«Ավելի ճիշտ կլիներ, որ սյունեցիք համախմբվեին և վարչապետի առաջ հարց դնեին՝ ո՞րն է մեր հետագա գործունեությունը։ Մենք պետք է կարողանանք գալ քաղաքական դաշտ»,-ասաց Միքայելյանը։

Սյունեցիներին համախմբվել թույլ չտվողների և Մեղրիով ճանապարհի մասին Սասուն Միքայլեյանը նախընտրեց լռել։

Մանրամասն՝ տեսանյութով․