Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշում մարդն իջել է սարից, ասում է՝ իջել եմ, բան առնեմ, Երևանից մարդիկ են եկել, բռնել, վրես ակտ են գրել՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Նա հետաքրքրվեց՝ ի՞նչ է լինելու այն մարդկանց հետ, որոնք վճարունակ չեն, բայց կորոնավիրուսի կանխարգելման սահմանափակումների շրջանում տուգանվել են:
«Հրազդանում էլ ա եղել, դա հետագայում ո՞նց պիտի լինի։ Նենց մարդիկ են, որ վճարունակ չեն», - հարցրեց Սասուն Միքայելյանը։
ՀՀ քաղաքացիները պարտավոր են ենթարկվել օրենքին, և օրենքի չիմացությունը չի ազատում քաղաքացուն պատասխանատվությունից՝ հակադարձեց Նիկոլ Փաշինյանը։
«Այն, որ այսօր կորոնավիրուսի ճգնաժամը չենք հաղթահարել, և մարդիկ շարունակում են վարակվել, նաև մեր սիրելի հայրենակիցների պատճառով է: Իրենք այդ սահմանափակումներին լուրջ չենք վերաբերվում, սա պրոբլեմ է»,-ասաց նա։
Փաշինյանը պարզաբանեց, որ իշխանության ուզածն այն չէ, որ մարդկանց տուգանեն, այլ այն, որ մարդիկ չհիվանդանան։
Մանրամասն՝ տեսանյութում․