Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Քաղաքացիական պայմանագիր» նորաստեղծ նախաձեռնության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քաղաքական նոր միավորումներին և վերադասավորումներին: Նա նշեց, որ իրենք ունեն իրենց ծրագիրը, կանոնադրությունը, որով շարժվում են:
«Պետք է գրանցենք, ներկայացնենք արդարադատության նախարարությունում: Ուզում ենք ինստիտուցիոնալ ընդդիմություն ստեղծել: Մենք չենք եկել ինչ-որ մեկով ավելանալու համար: Չկա նորմալ ձևավորված ընդդիմություն: Ժամանակը ցույց կտա, և մեր գնահատականը կտա ժողովուրդը: Տարիների ընթացքում էլ է այդպես եղել»,- ասաց Միքայելյանը:
Նա նշեց նաև, որ իրենց հիմնական նպատակն այն է, որ ընտրատեղամասերում ձևական մարդիկ չլինեն: «Մենք ուզում ենք այն մարդիկ լինեն մեր կողքին, ովքեր գաղափարապես մեզ հետ են: Շուտ ենք սկսել, որպեսզի կարողանանք ուժ ձևավորել և պայքարել իշխանության դեմ»,- ասաց Միքայելյանը:
«Ինձ ու Նիկոլ Փաշինյանին էլ են ասում, որ մենք Սերժ Սարգսյանի հաճախորդներն ենք: Բայց մենք մեր գործողություններով ցույց կտանք` ինչ ծրագրեր ունենք: Կոնկրետ ես դեմ եմ որևէ կուսակցությանը միանալուն, քանի որ ներկայումս ընդհանրապես իմաստ չունի: Ժամանակը ցույց է տվել, որ միավորումները միտված են փլուզվելու»,- նշեց քաղաքական գործիչը:
Նա հայտնեց նաև, որ իրենց վարչության անդամները և կուսակցության անդամները մասնակցում են էլեկտրաէներգիայի դեմ պայքարի ակցիաներին:
Խոսելով ԵՏՄ-ի և ԵՄ-ի մասին` Միքայելյանը նշեց. «ԵՏՄ-ն և ԵՄ-ն ոչինչ չեն տա, եթե Արցախի հարցը չլուծվի: Վաղը կարող է Ադրբեջանը մտնել ԵՏՄ և պահանջել իր տարածքային ամբողջականությունը»: