|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Yerkir.am-ին մանրամասներ են հայտնի դարձել մոտ 10 օր առաջ Երևանյան լճում ջրահեղձ եղած երիտասարդի վերաբերյալ: Դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, թե 27-ամյա Արման Մարգարյանն իրեն նետել էր ջուրը, որպեսզի վերջ տա կյանքին: Սակայն Yerkir.am-ի հետ զրույցում Արմանի մտերիմները հայտնեցին, որ նա լուրջ խնդիրներ չի ունեցել և դժվար թե նման քայլի գնար:
Մեզ պատմեցին, որ դեպքին ականատես մի ձկնորս պատմել է, որ երիտասարդը ցանկացել է լողալ, բայց ինքը խորհուրդ չի տվել: «Արմենը չի լսել, մտել է լողալու, խեղդվելիս է եղել, գոռացել է` օգնեցեք, ձկնորսը փայտը գցել է, որ բռնի, արդեն ուշ է եղել, խեղդվել է»,- պատմեց Արմանի ընկերներից մեկը:
Մեր զրուցակիցը, սակայն, նշեց, որ Արմանը շատ լավ լողում էր և իր համար զարմանալի է, թե ինչու է նա մենակ գնացել այնտեղ: «Շատ հանգիստ բնավորություն ուներ, ընկերասեր էր, բոլորին հասնող»,- ասացին Արմանի մտերիմները:
Արմանն աշխատում էր երևանյան ակումբներից մեկում` որպես բարմեն, քաղաքում բավականին հայտնի էր, իր գործի վարպետ: Ուշագրավ է, որ Արմանը սոցիալական ցանցի իր էջում դեպքից մեկ շաբաթ առաջ գրել է. «Հոգնել եմ ամեն ինչից»: Արձագանքնել էին ընկերները՝ հարցնելով՝ ի՞նչ է պատահել: Արմանը վերջում գրել էր. «Շնորհակալ եմ բոլորիցդ»:
Արմանին ճանաչողներն ասացին, որ իրենց հայտնի լուրջ խնդիրներ երիտասարդը չուներ: Ի դեպ, այսօր արդեն Արմանի ֆեյսբուքյան էջն ապաակտիվացված էր, ինչը նրա մտերիմների համար տարօրինակ է:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին` ժամը 14:20-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևանյան լճում քաղաքացի է ջրահեղձ եղել:
Քննիչները Երևանյան լճի ափի մոտ գտնվող փայտե կառամատույցի վրա հայտնաբերել էին երիտասարդ տղայի բաճկոն, կոշիկներ, գումար, բանալիներ և այլ իրեր: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում քննություն է ընթանում:
Տեսանյութում Արման Մարգարյանը ցուցադրում է իր մասնագիտական հմտությունները: