Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հացին՝ ինչպես է վերաբերվում 2018 թվականին Սերժ Սարգսյանի վարչապետ լինելուն, նշեց, որ վերջերս եկել է այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի վարչապետը:
«Թող Սերժ Սարգսյանը լինի վարչապետ: Ավելի ճիշտ կլինի ինքը լինի, որ վերջ ի վերջո մի անգամ պարտավորություն վերցնի իրա վրա, թե չէ տարիների ընթացքում եսիմ քանի վարչապետ ա փոխվել և ինքը իրա վրա պարտավորություն չի վերցրել», - ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս դրան կարձագանքի հասարակությունը, Միքայելյանը նշեց, որ վարչապետերի անընդհատ փոփոխության ինտիստուտը կվերանա:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես կարձագանքի վարչապետի պաշտոնում Սերժ Սրագսյանի նշանակման հարցին հասարակությունը, պատգամավորն ասաց. «Իսկ այս ձևի ապրելակերպին, որ ժողովուրդը հաշտվել ա, լա՞վ ա: Վերջնական եթե էդ մարդը կարա անի, թող անի»:
Նա հավելեց, որ սա իր անձնական կարծիքն է և ոչ թե «Ելք» խմբակցության: Միքայելյանը նաև նշեց, որ տարիների ընթացքում հանրապետությունում ստեղծվել է մի իրավիճակ, երբ որպես հարցի լուծում դիտարկվել է վարչապետի փոփոխության հարցը: «Բռնել վարչապետ են փոխել, իսկ Սերժ Սրագսյանի դեպքում ինքն իրան չի կարող փոխել», - ասաց նա: