Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«ԵՄ-ի ուղերձը շատ հստակ է․ զինադադարը պետք է ամրապնդվի, վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ պետք է նախաձեռնվեն եւ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ պիտի բանակցություններ ընթանան:Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Եվ այս ուղերձը ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից վաղը ներկայացվելու է երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին»,- անդրադառնալով վաղը Վիեննայում նախանշված Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը`այսօր Գյումրիում հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, տեղեկացնում է Ազատությունը:
«Մենք աշխատում ենք խաղաղության համար եւ մենք հավատում ենք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը, Ադրբեջանն ու ադրբեջանցի ժողովուրդը պետք է պատրաստվեն խաղաղության։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել՝ իրագործելու այդ խաղաղությունը»,- ընդգծել է Հայաստանում ԵՄ դեսպանը: