|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Պաղեստինյան դիմադրության կազմակերպությունը` ՀԱՄԱՍ-ը, կշարունակի զինադադարը Իսրայելի հետ, եթե այն չխախտվի հակառակակորդ կողմից: Այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի խոսնակը:
Նա պարզաբանել է, որ ՀԱՄԱՍ-ը տեղեկատվություն է ստացել միջնորդ Եգիպտոսից Գազայի հատվածում «փոխադարձ և միաժամանակյա զինադադարի մասին» համաձայնության վերաբերյալ: Այն պետք է սկսվի 2021 թվականի մայիսի 21-ի առավոտյան 2-ին:
«Պաղեստինյան դիմադրությունը հավատարիմ կմնա այս համաձայնագրին, եթե օկուպանտները հավատարիմ մնան դրան»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստին» ՀԱՄԱՍ-ի խոսնակի խոսքերը:
Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը հայտարարել էր հրադադարի մասին համաձայնության ձեռք բերման մասին:
Ըստ վերջին տվյալների՝ մայիսի 10-ին սրված հակամարտության ընթացքում սպանվել է 12 իսրայելցի և 232 պաղեստինցի, այդ թվում՝ 65 անչափահաս: