| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Զինադադարը բավարար չէ, պետք է իսկական լուծում գտնել. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Նա ընդգծեց, որ մինչ Հայաստան գալը Ադրբեջանում էր եւ այնտեղ եւս վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ ամեն ինչ անել` ԼՂ հակամարտությունը լուծելու համար:
Օլանդը հայտարարեց նաեւ, որ Ֆրանսիան լավ հարաբերություններ ունի Հարավային Կովկասի երեք երկրների հետ էլ եւ իր համերաշխությունն է հայտնում այդ պետություններին:
Նա անդրադարձավ նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին, նշեց, որ Ֆրանսիան կաջակցի ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում:
Խոսելով ՀՀ-ի՝ ՄՄ-ին միանալու որոշման մասին` Օլանդը վստահեցրեց, որ Հայաստանին դատապարտելու խնդիր Ֆրանսիան իր առջեւ չի դրել: «Ես ցանկանում եմ, որ ՀՀ-ն լիովին ասոցացվի ԵՄ-ին, բայց, միաժամանակ, ես չեմ ուզում ստիպել ՀՀ-ին, որ խզի իր տնտեսական կապերը ՌԴ-ի հետ»,- ասաց նա:
Ֆրանսիայի նախագահը խոսեց նաեւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Հայաստանում ներկա գտնվելու ցանկության մասին եւ օգտագործեց «սարսափելի Եղեռն» եզրույթը: Սերժ Սարգսյանն էլ նշեց, որ Օլանդի ներկայությունը ՀՀ-ում կլինի ամենախոսուն վկայությունը, որ Ֆրանսիան համերաշխ է հայ ժողովրդի եւ Հայաստանի հետ: