Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆանտաստիկա է, տնտեսագիտություն այդտեղ մի փնտրեք։ Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Կառավարության նախորդ շաբաթվա նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հնչեցրած թվերին։
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել էր նախագիծ, որով առաջարկվում էր ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 2-7-ը։ Ըստ նախարարի՝ այդպիսով երկրի ՀՆԱ-ն տարեկան կարող է աճել 88 միլիարդ դրամով կամ 1,5 %-ով։
Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ պարզ մեխանիկական հաշվարկ է արվել և որոշ խնդիրներ հաշվի չեն առնվել։
«Մեր երկրում ինչի աշխատատեղեր կան անսահման, և մարդիկ ուղղակի թամբալ են, չե՞ն աշխատում։ Բացի այդ՝ այդ օրերին, ճիշտ է, մարդիկ չեն աշխատում, բայց շրջանառությունը՝ առևտուր, ծառայություններ, էլ ավելի ինտենսիվությամբ են օգտվում։ Մեծ հարց է՝ կավելանա՞, թե՞ ոչ»,- մասնավորապես նշեց տնտեսագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անժելա Պողոսյան