Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային այն հայտարարությամբ, որ հանրապետությունը պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին:
Ըստ տնտեսագետի՝ փոխարենը աբխազական երկաթուղու վերականգնման համար հնարավոր կլինի միջոցներ հայթայթել ներդրումներ կատարելու, և գուցե գրեթե ոչնչացված ու գոյություն չունեցող հաղորդակցությունը վերականգնելու համար։
«Իրականում այն կարող է տնտեսապես արդյունավետ լինել և բնական է, որ շատերը դրանում հետաքրքրված կլինեն, այդ թվում՝ տարածաշրջանում խոշոր խաղացողները՝ Ռուսաստանը և Իրանը։ Ես կարծում եմ, քանի որ օբյեկտիվորեն այն կլինի արդյունավետ ճանապարհ և կծառայի իր նպատակներին, հետևաբար, այդ ենթակառուցվածքների հետգնման հնարավորությունը շատ ավելի իրատեսական կլինի։ Մի բան, որ բացարձակ չի կարելի ասել այն նախագծի վերաբերյալ, որ առաջարկվում է գործող իշխանությունների կողմից,։ Սա ունի օբյեկտիվ հիմք, հեռանկար և կարծում եմ կդառնա նաև իրականություն՝ հենց միայն այն պատճառով որ ձեռնատու է տարածաշրջանի խոշոր խաղացողներին, բխում է նաև Հայաստանի շահից և արդյունավետ կլինի նաև տնտեսական տեսանկյունից։ Անգամ համեմատության եզր չկա աբխազական ճանապարհի և Թուրքիայով ու Ադրբեջանով անցնող ճանապարհի միջև, քանի որ վերջինը ընդամենը փուչիկ է, ընդամենը փաթեթավորում է, որի հիմքում միայն Ադրբեջանի և Թուրքիայի շահն է, որը վնասելու է մեր երկրի ու ժողովրդի շահին»։
Նա ընդգծեց, որ միայն միամիտը կարող է մտածել, որ Թուրքիայի և Ադրբեջանի խնդիրը միայն Արցախն էր և նրանք արդեն մոռացել են իրենց դարավոր ծրագրերի մասին։
«Իրենք առիթը բաց չեն թողնելու և առաջ են մղելու իրենց ազգային շահը։ Որքանով այդ ծրագրերը կյանքի կկոչվեն՝ բնական է, որ իրենք շտապում են, քանի որ եթե Հայաստանում իրավիճակ փոխվի և գան իրական ազգային մտածողություն ունեցող մարդիկ և այդ ծրագիրն այլևս կյանքի կոչվելու հնարավորություն չի ունենա»։
Աղբյուրը՝ ArmDaily.am