Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախկին նախագահ և գալիք ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի մասին։
«Ես և Զելենսկին շատ լավ հեռախոսազրույց ունեցանք: Նա շնորհավորեց ինձ Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու դառնալու կապակցությամբ»,- РИА Новости-ի հաղորդմամբ, ասվում է գրառման մեջ:
Թրամփի խոսքով, եթե ինքը հաղթի ընտրություններում, «կբերի խաղաղություն և վերջ կտա պատերազմին»։
«Երկու կողմերն էլ կարող են համախմբվել և բանակցել մի համաձայնության շուրջ, որը վերջ կտա բռնությանը և ճանապարհ կհարթի դեպի բարգավաճում»,- խոստացել է նախկին նախագահը։
Զելենսկին էլ իր հերթին գրել է X սոցիալական ցանցում, որ ինքը Թրամփի հետ պայմանավորվել է ապագայում հանդիպման շուրջ՝ քննարկելու խաղաղ կարգավորման կոնկրետ քայլերը։
Օրերս ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության համագումարում՝ Թրամփը խոստացել էր, որ վերադառնալով Սպիտակ տուն՝ վերջ կդնի աշխարհում յուրաքանչյուր միջազգային կոնֆլիկտի, որը, նրա խոսքով, ստեղծել է Ջո Բայդենի ներկայիս վարչակազմը, այդ թվում ՝ ուկրաինական:
Հունիսի 27-ին Բայդենի հետ նախընտրական բանավեճում նախկին նախագահը պնդում էր, որ ինքը կհասնի այս հակամարտության լուծմանը նույնիսկ մինչև իր հնարավոր վերընտրվելը և նախագահական երդումը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամը երբեք տեղի չէր ունենա, Եթե Մոսկվան հարգեր ԱՄՆ նախագահին: