Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պապիկյանը Երասխում տեղի ունեցած դեպքերը կապեց կոնկրետ երեկվա օրվա հետ, երեկ ՀՀ խորհրդանիշների օրն էր, բայց հետաքրքիր զուգադիպությամբ Փաշինյանն էլ էր վարկաբեկում մեր խորհրդանիշները։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Նման վարքագիծը մերժելի է, բայց այս հարցերի պատասխանը մենք պետք է փնտրենք այն օրակարգի մեջ, որը առաջ է մղում Հայաստանի գործող իշխանությունը իր դիվանագիտական, քաղաքական, միջազգային հարթության մեջ։ Չկրկնեմ այն այլանդակ թեզերը, որոնք ադրբեջանաթուրքական են, սկսած Արցախի կարգավիճակից, ավարտված՝ կեղծ խաղաղասիրական հայտարարություններով։ Քեզ սպանում են, դու ասում ես խաղաղություն, քեզ գնդակահարում են, դու ասում ես խաղաղություն, մտնում են քո տարածք, ասում ես խաղաղություն, միչև ե՞րբ»,- ասաց նա։
Նրա խոսքով իրենց կոչը պատերազմ հայտարարելը չէ Ադրբեջանին․
«Այլ առնվազն միջազգային դիվանագիտական մակարդակում հասնել այն բանին որպեսզի զսպվի Ադրբեջանի այս անհագ ցանկությունը, որը անընդհատ բավարարվում է ՀՀ իշխանության հանձնվողական վարքագծով»,- ասաց նա։