կարևոր
1465 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-09 13:47
Հասարակություն

Այսօրվա պայքարը բացառապես հոգու համար է, մարդկային պարզ, ազնիվ ու քրիստոնյա հոգու․ վարդապետ Անանյան

Այսօրվա պայքարը բացառապես հոգու համար է, մարդկային պարզ, ազնիվ ու քրիստոնյա հոգու․ վարդապետ Անանյան

Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը գրում է․

«Եթե չես դատապարտում, ուրեմն հովանավորում ես, եթե հովանավորում ես, նշանակում է հանցակից ես, եթե հանցակից ես, նշանակում է մեղավոր ես, եթե մեղավոր ես, նշանակում է պետք է կալանավորվես...

Այս տրամաբանությամբ ենք այսօր կառուցում մեր «առաջադեմ» հասարակությունը: Տափակ, բովանդակազուրկ, ստալինյան տոտալիտարիզմ հիշեցնող ենթադրություններով:

Այսօրվա պայքարը բացառապես հոգու համար է, մարդկային պարզ, ազնիվ ու քրիստոնյա հոգու: Եվ եկեղեցու դեմ արշավն ուղղված է հայ մարդուն անհոգի, պարզ սպառող դարձնելուն: Կուզեք հավատացեք, կուզեք ոչ, դրանից իրականությունը չի փոխվում: Ինչքան էլ աշխարհաքաղաքական կենտրոնների ու խաղերի հետ կապեն այս ամենը, միևնույն է, եթե այսօր մենք չպաշտպանենք Ճշմարտությունը, ապրելու ենք տոտալիտար հասարակության մեջ` բառիս ամենաուղղակի իմաստով: Ընդ որում, այդ տոտալիտար հասարակության մեջ իշխելու են «երկաթյա» տրամաբանությամբ ղեկավարող թզուկները»: