Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Դոնբասում թուրքական անօդաչու թռչող սարքերի հայտնվելը «քիչ ուրախություն» է պատճառում Ռուսաստանում. երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Իհարկե, քիչ ուրախություն կա այն փաստի մեջ, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը, ինչպես ասում են, հայտնվում են ինչ-որ տեղ Դոնբասում»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարը շեշտել է, որ Ռուսաստանը և Թուրքիան ունեն «նորմալ և բազմաբնույթ» հարաբերություններ, երկրների միջև բոլոր հարցերի քննարկումը «ընթանում է աշխատանքային եղանակով»:
Շաբաթ օրը Ուկրաինայի Գերագույն ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության կոմիտեի ղեկավարի տեղակալ Յուրի Միսյագինն ասել էր, որ ուկրաինական բանակի սպառազինությունում առկա՝ թուրքական արտադրության Bayraktar անօդաչու սարքն առաջին անգամ թռչել է Դոնբասում տեղի ունեցող գործողությունների վայրում: