|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերը խնդիր են ամբողջ աշխարհի զինված ուժերի համար և վտանգ են ներկայացնում Հունաստանի անվտանգության համար. ասվում է հունական The National Herald թերթի հոդվածում:
«Անօդաչուները ներկայացնում են պատերազմների նոր դարաշրջանի սկիզբը: Այն տարիները, որոնց ընթացքում Թուրքիան մշակել է ցածր գնով զինված անօդաչու թռչող սարքեր, ի լրումն ռազմի դաշտում ունեցած հաջողությունների, սրում են այդ համակարգերի հետ կապված գլոբալ ռազմական խնդիրները»,- նշում է թերթը:
Հոդվածի համաձայն՝ Հունաստանը վերջին տարիներին բազմազան է դարձնում իր պաշտպանական դաշինքները, սակայն դեռ հստակ պատասխան չի ստացել թուրքական անօդաչու թռչող սարքերի մասին հարցին: Այնուամենայնիվ, Թուրքիան դեռ պատրաստակամություն չի ցուցաբերել օգտագործել իր զինված անօդաչու թռչող սարքերը Հունաստանի դեմ: