Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայից զինված անօդաչու թռչող սարքերի ներմուծումը կամրապնդի Ուկրաինայի ռազմական հզորությունը. հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան. հաղորդում է Sabah-ը:
Նախարարը Անթալիայում անցկացվող Դիվանագիտական ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում բացատրել է, որ իր երկիրն ունի երկու նպատակ, որոնք ռազմավարական է համարում թուրքական անօդաչու թռչող սարքերի հարցում՝ տեղայնացված արտադրություն և ուկրաինական շարժիչներով աշխատող անօդաչու թռչող սարքեր:
Կուլեբան բացատրել է, որ Ուկրաինայի՝ Թուրքիայից Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքեր գնելու որոշումը «միջոց է՝ ուժեղացնելու իր պաշտպանությունը Ռուսաստանի ագրեսիայից»:
Նա բարձր է գնահատել անօդաչու թռչող սարքերի ապացուցված արդյունավետությունը և շնորհակալություն հայտնել Թուրքիային՝ հանրապետությանը աջակցելու համար:
Հոդվածում նշվում է, որ ներկայումս Ուկրաինայում շահագործվում է 12 TB-2 Bayraktar անօդաչու թռչող սարք: Կուլեբան անօդաչու թռչող սարքերի նպատակը զուտ պաշտպանողական է բնութագրել, երբ հարցրել են, թե արդյո՞ք դրանք կկիրառվեն Դոնբասում: