կարևոր
442 դիտում, 47 րոպե առաջ - 2026-09-10 19:23
Աշխարհ Տարածաշրջան

Թուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համար

Թուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համար

Հունական մամուլում վերջին շրջանում ի հայտ եկած ամենամեծ մտահոգությունը թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գիշերային գործողություններն են։ «To Vima»-ում տեղ գտած վերլուծության համաձայն՝ ժամանակակից սենսորներով, գիշերային տեսանելիության համակարգերով համալրված «Bayraktar TB2» տիպի ԱԹՍ-ներն Էգեյան ծովի վրա անընդհատ իրականացնում են հետախուզություն և մշտադիտարկում։

Հոդվածում ուշադրութուն է դարձվել այս լարվածության տնտեսական գործոնի վրա: Հունաստանի ռազմաօդային ուժերը, թուրքական ԱԹՍ-ները կասեցնելու համար, ամենա անգամ ստիպված են օդ բարձրացնել F-16 կործանիչներ։ Պաշտոնական տվյալներով՝ F-16-ի մեկ ժամվա թռիչքի ծախսը, սպասարկման և վառելիքի ծախսերի հետ միասին կազմում է 25.000-ից 27.000 դոլար։

Իսկ ահա հետախուզական ԱԹՍ-ի մեկ ժամվա սպասարկման ծախսը կազմում է շուրջ 2.500 դոլար։ Թուրքական «Baykar» ընկերությունը, սակայն, երբեք չի հրապարակել բայրաքթարների 1 ժամվա թռիչքային ծախսի մասին տվյալներ։ Փորձագիտական համայնքի պնդումներով՝ թուրքական ԱԹՍ-ների ժամային ծախսերը շատ ավելի ցածր են չինական, ամերիկյան և իսրայելական համանման սարքերից և տատանվում են 300-ից 500 դոլարի սահմաններում։ Այնուամենայնիվ, F-16-ի և ԱԹՍ-ի շահագործման ժամային ծախսերի տարբերությունը կարող է հասնել մինչև 10 անգամի։

«To Vima»-ն նշել է, որ ամեն անգամ ԱԹՍ-ների պատճառով պարեկություն անելու համար Աթենքը ստիպված է ծախսել տասնյակ անգամներ ավելի շատ։ Թերթը նաև ուշադրություն է հրավիրել Հունաստանի՝ հակադրոնային և էլեկտրոնային պայքարի միջոցների անբավարարության վրա՝ հավելելով, որ F-16-երից բաղկացած զսպման այս մոդելը երկարատև կյանք չի կարող ունենալ։

Աղբյուրը՝ Ermenihaber