Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը և բարձրացնում իր բանակի մարտական պատրաստությունը` Դոնբասում հակամարտությունը սրելու համար: Այս մասին հաղորդագրություն է հայտնվել գերատեսչության մամուլի ծառայության կայքում:
Ըստ դրա՝ վերջին օրերին Մոսկվան ուժեղացրել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումների վերապատրաստումը, ինչպես նաև կանոնավոր բանակային ստորաբաժանումներ է կենտրոնացրել սահմանին: «Ռուսական օկուպացիոն ուժերը շարունակում են սադրիչ հրետակոծություն իրականացնել ուկրաինացի պաշտպանների դիրքերի ուղղությամբ՝ հրադադարի ռեժիմը խախտելու` հետագա մեղադրանքներով», - հայտարարել են նախարարությունից:
Հայտարարությանը զուգահեռ, Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հրամանատարությունը մեծացնում է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում Ռուսաստանի «օկուպացիոն ուժերի» օպերատիվ խմբավորման մարտական պատրաստությունը: Հաղորդվում է, որ ռուսամետ անջատողականները հրամանատարական և շտաբային վարժանքներ են անցկացրել Ռուսաստանի Դաշնության ութերորդ գվարդիական համազորային բանակի վերահսկողության տակ գտնվող ընդհանուր համակարգում:
Նշենք, որ ՌԴ-ն իր հերթին մեղադրում է Ուկրաինային սահմանային իրավիճակը սրելու և սահման մեծ քանակությամբ զորք ուղարկելու մեջ։