|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ուկրաինայի գնած Bayraktar TB2 թուրքական անօդաչու սարքերը դժվար թե արդյունավետ լինեն Ռուսաստանի դեմ: Այս կարծիքը RT-ին տված հարցազրույցում հայտնել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը:
Նա պարզաբանել է, որ այդ անօդաչու թռչող սարքերի արդյունավետությունը զգալիորեն նվազում է, եթե հակառակորդն ունի ՀՕՊ ժամանակակից համակարգեր:
Ըստ Լեոնկովի՝ եթե Կիևը որոշի անօդաչու թռչող սարքեր կիրառել Մոսկվայի դեմ, ապա ռուս զինվորականների համար այդ անօդաչուները կվերածվեն ստանդարտ թիրախի:
Նա նշել է նաեւ, որ ուկրաինական նավատորմը դժվար թե կարողանա ամբողջությամբ ծածկել իրեն թուրքական անօդաչու թռչող սարքերով: «Հաշվի առնելով, որ Կիևը ավիակիր չունի և դրանց արդյունավետ տեղակայումը ոչ մի կերպ հնարավոր չէ ուկրաինական նավերում, Bayraktar TB2-ը դժվար թե էապես ուժեղացնի ուկրաինական նավատորմը»,- հավելել է Լեոնկովը:
Ավելի վաղ՝ հուլիսի 15-ին, հայտնի դարձավ, որ Թուրքիան Ուկրաինայի ՌԾՈւ-ին է մատակարարել Bayraktar TB2-ի առաջին համալիրը: